ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Աղոթե՛նք, որ Աստված ողորմեա Հայաստանին ու նրա բնակչությանը

Աղոթե՛նք, որ Աստված ողորմեա Հայաստանին ու նրա բնակչությանը
25.07.2024 | 07:50

Ա՜խ, որքա՜ն է ցավում հոգիս, երբ քայլում եմ Երևանի փողոցներով ու տեսնում մարդկանց գայթակղված հայացքներով, մոլորված դեմքերով ու հուսահատ սրտերով, խաբված ճակատագրերով:

Ա՜խ, որքա՜ն է ցավում հոգիս, երբ տեսնում եմ բզկտված հայրենիքս անտեր, արծաթասեր կառավարիչներիով ու ծախված ղեկավարներներով, կեղծ ընդդիմադիրներին ու նրանց սատարող խեղճ ժողովրդին, որ ճարահատ արդեն չգիտի ինչ անել:

Ա՜խ, որքա՜ն է ցավում հոգիս, երբ զգում եմ մոտալուտ վտանգը մեծ ու տեսնում անհոգ հայ ժողովրդին, որ այդպես էլ չհասկացավ, չգիտակցեց, չտեսավ Ազգ դառնալու ճանապարհը:

Ա՜խ, որքա՜ն է ցավում հոգիս, երբ տեսնում եմ խաղաղություն երազող նույն այդ հայ ժողովրդին,որ հավատում է ստախոս կառավարությանն ու չի լսում, արձագանքում թուրքի հոխոտանքին, հավատում է ստախոս ու հոգեկործան Արևմուտքին, ԱՄՆ-ին ու պոռնիկ Եվրոպային:

Ա՜խ, որքա՜ն է ցավում հոգիս, երբ տեսնում եմ աղանդավոր հայությանը, նրանց մոլորությյունն ու կործանիչ դիվահարությունը:

Աղոթե՛նք, որ Աստված ողորմեա Հայաստանին ու նրա բնակչությանը, չարի կողմից գայթակղված համայն մարդկությանը...

Արսեն ԲԱԼՈՒՆՑ

Դիտվել է՝ 3158

Մեկնաբանություններ